Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Կանաչ աշխարհ

Արկտոտիս խոշոր - Арктотис крупный - Arctotis Grands

Արկտոտիս  խոշոր - Арктотис крупный - Arctotis Grands

Բազմամյա ուղղաձիգ, լավ ճյուղավորված խոտաբույս է, 50-70 սմ բարձրությամբ: Տերևները մոխրավուն են` ծածկված նուրբ մազմզուկներով: Ծաղկաբույլերը միայնակ են 7-8 սմ տրամագծով, ձևով նման են գերբերային, ունեն երկար ծաղկակիր: Լեզվակավոր ծաղիկները վերևի կողմից բաց երկնագույն են կամ արծաթասպիտակ, հիմքի մասում` դեղին, ներքևի կողմից բաց մանուշակագույն են: Պատկանում է աստղածաղիկավորների ընտանիքին:

 

Լուսասեր է և բավականին ցրտադիմացկուն: Լավ է աճում բաց, արևոտ, լավ օդափոխվող հողակտորներում: Գերադասում է թեթև ավազային, կրով հարուստ հողերը: Վատ է տանում հողի ավելորդ խոնավությունը: Բազմանում է սերմերով:

 

Արկտոտիս  խոշոր - Арктотис крупный - Arctotis Grands Արկտոտիս  խոշոր - Арктотис крупный - Arctotis Grands Արկտոտիս  խոշոր - Арктотис крупный - Arctotis Grands

Արկտոտիս  խոշոր - Арктотис крупный - Arctotis Grands

 

 

Սերմերը ցանում են մարտի վերջին` ջերմոցում: Բաց գրունտում կարելի է ցանել ապրիլին: Ծաղկում է ցանքից հաշված` 100-110 օր հետո, մինչև սառնամանիքները:

 

Մշակության մեջ հանդիպում են նաև այլ տեսակներ, որոնք խոշոր արկտոտիսից տարբերվում  են բարձրությամբ: Հատկապես բարձր են գնահատվում կարճացողուն (ունի մինչև 15 սմ բարձրություն), խորդուբորդ  (40-50 սմ բարձրությամբ թփիկ է) և այլ արկտոտիսները: Ունի նաև հիբրիդային տեսակ, որի լեզվակավոր ծաղիկներն ունեն ամենատարբեր գունատարբեր գունավորում (դեղին, նարնջագույն, կարմիր, սպիտակ և մանուշակագույն` մուգ կենտրոնով):  

 

Արկտոտիս  խոշոր - Арктотис крупный - Arctotis Grands Արկտոտիս  խոշոր - Арктотис крупный - Arctotis Grands Արկտոտիս  խոշոր - Арктотис крупный - Arctotis Grands

Արկտոտիս  խոշոր - Арктотис крупный - Arctotis Grands

 

 

Հեղինակ. Լ. Վ. Հարությունյան, Քո շրջապատի ծաղիկները
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. http://mobilizacia.kiev.ua
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ձնծաղիկ
Ձնծաղիկ

Մանուշակ
Մանուշակ

Սոճի
Սոճի

Անանաս
Անանաս

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ